Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման հանձնաժողովը ուժի մեջ է թողել «Բորդո» ակումբը Լիգա 1-ի 3-րդ դիվիզիոն իջեցնելու մասին որոշումը։
Պատճառը ֆինանսական աուդիտի՝ արդյունքում ակումբում հայտնաբերված խախտումներն են: Պատժամիջոցը կիրառվել է դեռևս հունիսի 14-ին, սակայն, «Բորդոյի» ղեկավարությունը, բողոքարկել է այն։ Բողոքարկումը մերժվել է, բայց ակումբի նախագահ Ժերար Լոպեսը մտադիր է դիմել այլ ատյանների։
Այնուամենայնիվ, վտանգ կա որ ակումբը կարող է սնանկ ճանաչվել։ Այդ դեպքում թիմը գալիք մրցաշրջանը կսկսի 5-րդ դիվիզիոնում։