Ֆաբրիցիո Ռոմանոն տվել է Անդրեաս Պերեյրայի հաջորդ ակումբի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կմիանա «Ֆուլհեմին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա բրազիլացին ակումբի հետ լիովին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, որը նախատեսված կլինի երեք տարով և կներառի համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։

«Ֆուլհեմը» «Մանչեսթեր Յունայթեդին» 10 մլն ֆունտ կվճարի ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Եվս 3 միլիոն ֆունտ «Յունայթեդը» կկարողանա ստանալ որպես բոնուս։

Ընդհանուր առմամբ Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։