Լուկաս Պակետան կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ունի

Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան հայտնվել է եվրոպական մի քանի թոփ ակումբների հետաքրքրության տիրույթում։ Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, Պակետայի խաղին հետևում են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Չելսին»:

Ակումբները դեռևս պաշտոնական առաջարկող չեն դիմել ֆրանսիական ակումբին:

Անցած մրցումային տարի 24-ամյա Լուկաս Պակետան «Լիոնի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։