«Բենֆիկայի» նախկին հարձակվող Դարվին Նունյեսը, ով այս ամառ է տեղափոխվել «Լիվերպուլ», ճանաչվել է Պորտուգալիայի Պրիմերայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ուրուգվայցին մասնակցել է առաջնության 28 խաղի՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։