Զլատան Իբրահիմովիչը և «Միլանը» կշարունակեն համագործակցությունը

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանն» ու շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքեն՝ տեղեկացնում է Sky Sports-ը:

Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Իբրան կվաստակի 1-1,5 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Զլատանը ծնկի վիրահատություն էր ենթարկվել, որի պատճառով չի խաղա 7-8 ամիս: