Ֆրանկ Կեսյե. «Անհամբերությամբ եմ սպասում «Բարսելոնայի» կազմում դաշտ դուրս գալուն»

Ակումբի նորեկ Ֆրանկ Կեսյեն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին:

«Ինձ համար սա հիանալի հնարավորություն է: Անհամբերությամբ եմ սպասում «Բարսելոնայի» կազմում դաշտ դուրս գալուն: Պատրաստ եմ ամբողջ ուժերս ներդնել այս ակումբի համար:

Երբ քեզ զանգահարում է Չավիի նման ֆենոմենալ մարզիչը, պարզ է դառնում, որ գործադրած ջանքերդ իզուր չեն եղել: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ սկսել աշխատանքը նրա և խաղընկերներիս հետ»,- Ֆրանկի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: