«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհամապատասխանի «Չելսիի» խաղաոճին։
«Ռոնալդուի խաղը համապատասխանում է «Չելսիին». Տրանսֆերի դեպքում բոլորը կշահեն։ Լուրը, որ նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, մի փոքր հիասթափեցնող է, քանի որ պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար չի խաղա այնտեղ։ Ես կհիասթափվեի, եթե լինեի «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։