Ժոան Լապորտան և Ժորժե Մենդեշը մի քանի հնարավոր տրանսֆերներ են քննարկել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, տեղեկացնում է AS-ը:

Կողմերը քննարկել են չորս հնարավոր տրանսֆեր, մասնավորապես, խոսվել է Ռուբեն Նևեշի («Վուլվերհեմփթոն»), Բեռնարդու Սիլվայի («Մանչեսթեր Սիթի») և Ռաֆայել Լեաուի («Միլան») հնարավոր տրանսֆերներների մասին կատալոնական ակումբ: Նշվում է, որ կողմերը հնարավոր են համարում այս տրանսֆերները, սակայն իսպանական ակումբի բարդ ֆինանսական կացությունը կարող է խանգարել այս տրանսֆերների կայացմանը: