ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ աշխատելու ցանկության մասին։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են պտտվում, որ Նեյմարը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
«Ես ցանկանում եմ, որ Նեյմարը մնա. Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է։
Աշխարհի բոլոր մարզիչներն էլ ցանկանում են, որ իրենց թիմում լինեն նրա նման բարձրակարգ ֆուտբոլիստներ։
Ես ՊՍԺ-ում Նեյմարի հետ կապված հստակ գաղափարներ ու ծրագիր ունեմ»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։