Քրիստոֆ Գալտիեն դարձել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը, նա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Ֆրանսիական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում Գալտիեն փոխարինել է Մաուրիսիո Պոչետինոյին, ում հրաժարականի մասին հայտարարվել էր ժամեր առաջ։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ 55-ամյա ֆրանսիացին ներկայացվել է որպես ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ։
Գալտիեի համար ՊՍԺ-ն դարձավ չորրորդ ակումբը նրա կարիերայում՝ «Սենտ Էտյենից», «Լիլից» և «Նիսից» հետո։