«Բավարիան» պատրաստ է վաճառել Բենժամեն Պավարի տրանսֆերը

«Բավարիան» պատրաստ է ձմռանը վաճառել պաշտպան Բենջամեն Պավարին, գրում է Sky Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ատլետիկոն», «Յուվենտուսը» և «Չելսին»:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 25 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։

Պավարը «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Շտուտգարտից»:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ֆրանսիացին չի շփվում մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ: