«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն շուտով վարձավճարով կմիանա «Թոթենհեմին», հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն զրուցել է նրա հետ և համոզել ընդունել առաջարկը։ «Բարսելոնան» կշարունակի վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Լանգլեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։