«Միլանի» մարզական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է նոր մրցաշրջանին թիմի նախապատրաստության մասին: Երեկ՝ հուլիսի 4-ին, ակումբը սկսել է մարզումները։
«Հանգիստն արժանի էր: Նախորդ մրցաշրջանն անհավանական էր, հաղթանակի արձագանքները դեռ զգացվում է ակումբի գրասենյակի պատերին: Բայց ժամանակն է նոր էջ գրելու՝ հիշելով նախորդ մրցաշրջանի հաղթանակը։
Թիմային ոգին ամրապնդվել է, մեր արժեքներն ավելի պարզ են դարձել բոլորի համար։ Առայժմ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են մեր տրամադրության տակ, բայց հուլիսի 15-16-ին նրանք արդեն այստեղ կլինեն»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։