«Լիդսը» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի հետ

«Լիդսը» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դարկո Ջաբիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Գանացի արմատներով 18-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ մինչև 2026 թվականի հունիսը ժամկետով։

Ջաբին «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում է 2018 թվականից։ 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը «քաղաքաբնակների» երիտասարդական թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։