ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո արժողությամբ նոր տրանսֆեր է համաձայնեցրել

ՊՍԺ-ն կգնի «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակկայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբն իտալացու համար կվճարի 50 մլն եվրո։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ, գործարքը պետք է ձևակերպվի հաջորդ շաբաթ։

2021/22 մրցաշրջանում Սկամակկան դարձավ «Սասուոլոյի» լավագույն ռմբարկուն Ա Սերիայում՝ 36 խաղում խփելով 16 գոլ։