Ժոաու Մոուտինյուն նոր պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» հետ

«Վուլվերհեմփթոնը» հայտարարել է կիսապաշտպան Ժոաու Մոուտինյուի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

35-ամյա ֆուտբոլիստը հինգերորդ մրցաշրջանը կանցկացնի «Վուլվզի» կազմում. պորտուգալացին մեկ տարվա պայմանագիր է կնքել «գայլերի» հետ:

2021/22 մրցաշրջանում Մոուտինյուն «գայլերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։