«Ուդինեզեն» 5 միլիոն եվրո կվճարի Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստի համար

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Յակա Բիոլը մոտ է «Ուդինեզե» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Իվան Կարպովը՝ մոսկովյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կստանա 5 միլիոն եվրո։

Բիոլը ԲԿՄԱ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում սլովենացի կիսապաշտպանը ՌՊԼ-ում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։