Կառլո Անչելոտտին ցանկանում է թիմում տեսնել «Նապոլիի» կիսապաշտպանին

«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է լքել իտալական ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Նրան ցանկանում է թիմում տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին:

Հեղինակավոր Transfermarkt պորտալն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։