Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեն խոստովանել է, որ պատշաճ աջակցություն և հարգանք չի զգացել Մյունխենի «Բավարիայի» կողմից։
«Բավարիայում» իմ կարիերայի ընթացքում, չնայած իմ բոլոր հաջողություններին, միշտ չէ, որ ինձ արժանի հարգանք են ցուցաբերել։ Երբ սկսեցի բանակցությունները «Բորուսիայի» հետ, անմիջապես ինձ հանգիստ զգացի»,- ասել է պաշտպանը։