Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հուսով է, որ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կնվաճի «Ոսկե գնդակը»:
Նա կարծում է, որ 2022 թվականի Աշխարհի Առաջնությունոււմ լավ ելույթները կարող են օգնել 30-ամյա սենեգալցուն այդ հարցում։
«Մանեն մի թոփ-ակումբից տեղափոխվեց մյուսը, նա շատ քիչ խաղեր է բաց թողել, շատ հազվադեպ է վնասվածք ստացել, ֆիզիկապես շատ ուժեղ է և կարող է հասնել հաջողության: Սադիոն լավ տղա է, ես անձամբ ճանաչում եմ նրան։ Նրան ամենալավն եմ մաղթում և հուսով եմ, որ մրցաշարը լավ կանցնի նրա համար: Եվ ես հույս ունեմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»:»,- Տուրեի խոսքերն է մեջբերում RFI-ն: