Սերժ Գնաբրիի ծառայություններով երկու անգլիական գրանդ է հետաքրքրվում

Մանչեսթերյան գրանդ ակումբները հետաքրքրված են «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի ծառայություններով՝ հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի հավաստմամբ՝ «Բավարիան» ցանկանում է Գնաբրիին պահել թիմում, սակայն շահավետ առաջարկ ստանալու դեպքում կարող է փոխել դիրքորոշումը։

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են պայքարել գերմանացու համար։

26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։