Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, անգլիական ակումբը շարունակում է բանակցել կիսապաշտպանի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները վերջնական փուլում են։ Դանիացին տարեկան կստանա մոտավորապես 8,3 միլիոն եվրո։
Կիսապաշտպանը «Բրենտֆորդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ առաջնության 10 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։