Ֆաբիո Կապելո. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ էր «Ռոմայի» համար, նա բազմազանություն էր հաղորդում թիմի գրոհներին»

Մադրիդի «Ռեալի», «Ռոմայի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտերը» լավ ֆուտբոլիստ է ձեռք բերել, նա հեշտությամբ կարող է աշխատել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։

«Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ էր «Ռոմայի» համար, նա բազմազանություն էր հաղորդում թիմի գրոհներին: Ցավալի է, որ նա հեռացավ։ Նա լավ հիշողություններ է թողել Հռոմում։

«Ինտերը» լավ ֆուտբոլիստի ձեռք բերեց, նա կհամապատասխանի Իձագիի խաղաոճին»,- ասել է Կապելոն RBC Sport-ին տված հարցազրույցում։