ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը հայտնվել է ՊՍՎ-ի թիրախում, գրում է Eindhoven Dagblad-ը։ Ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին վերադարձնել թիմ։
Աղբյուրի համաձայն, հոլադացու բարձր աշխատավարձը կարող է խնդիր դառնալ տրանսֆերի իրականացման համար, ակումբը չի կարողանա կիսապաշտպանին վճարել այնքան, որքան նա ստանում է ՊՍԺ-ում։
Վեյնալդումի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024-ին։ Անցած մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: