«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան, ովքեր հայտարարել են իրենց բաժանման մասին, երեխաների խնամակալության հարցով դիմել են դատարան, հայտնում է Marca-ն։
Ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ երեխաների օրինական խնամակալը և կարծում է, որ նրանք պետք է մնան Կատալոնիայում, որտեղ անցկացրել են իրենց ողջ կյանքը։
Երգչուհի Շակիրան՝ մտադիր է տղաներին Մայամի տեղափոխել, քանի որ չի ցանկանում մնալ Բարսելոնայում։
Զույգը միասին է 2011 թվականից։ Նրանք ծանոթացել են Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որը 2010 թվականին դարձել է Աշխարհի Առաջնության հիմնը։