Դանի Սեբալյոսը հաջորդ մրցաշրջանի մասին. «Հիմա ամենակարևորը միջմրցաշրջանային հատվածը լավ սկսելն է, քանի որ կարծում եմ, որ շատ խաղաժամանակ կստանամ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում բավականաչափ խաղաժամանակ կստանա թիմում:

«Անցած մրցաշրջանի վերջին հատվածում մարզիչը վստահեց ինձ, և դա շատ կարևոր էր: Հիմա ամենակարևորը միջրցաշրջանային հատվածը լավ սկսելն է, քանի որ կարծում եմ, որ շատ խաղաժամանակ կստանամ»,- Սեբալյոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա իսպանացին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։

Սեբալյոսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։