Յուրի Տիլեմանսը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, կտեղափոխվի «Արսենալ»:

Football London-ի հավաստմամբ՝ «զինագործներն» համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը բելգիացու հետ:

«Լեսթերի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: «Աղվեսները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում են 30 մլն ֆունտ:

2021/22 մրցաշրջանում «Լեսթերի» կազմում Տիլեմանսն անցկացրել է 50 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում: