Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ կարոտում է թիմի նախկին ավագ Սերխիո Ռամոսին, ով անցյալ տարի տեղափոխվեց ՊՍԺ։
«Երբ ֆուտբոլիստը հեռանում է թիմից, ում հետ տարիների ընթացքում մեծ հաջողությունների ես հասել, դա միշտ ցավալի է:
Սերխիոն այստեղ էր իմ գալստյան առաջին օրվանից: Նա օգնեց ինձ հարմարվել «Ռեալին», քաջալերեց ինձ։ Նա հավատում էր իմ ներուժին։ Մենք դարձանք հիանալի ընկերներ:
Մենք դեռ ամեն օր շփվում ենք միմյանց հետ, թեկուզ նամակագրությամբ։ Ես կարոտում եմ մեր համատեղ անցկացրած ժամանակը, բայց սա ֆուտբոլ է»,- ասել է Մոդրիչը Sportske-ին։