«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Կարիկը կիսվել է գալիք մրցաշրջանի վերաբերյալ թիմից ունեցած սպասելիքներով:
«Կարծում եմ, որ Էրիկը «Այաքսում» և իր մարզչական կարիերայի ընթացքում ապացուցել է, որ ունի ամուր համոզմունքներ, և որ իր թիմերն ունեն իրենց ոճը:
Ես անհամբեր սպասում եմ և հուսով եմ, որ նրանք լավ կսկսեն մրցաշրջանը:
Իհարկե, մենք միշտ ցանկանում ենք լինել բարձունքում: Յուրաքանչյուր մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդը» նպատակ է դնում նվաճել գավաթներ, վստահ եմ, որ նրանք կփորձեն նաև այս տարի»,- Կարիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: