«Ռոմայի» լեգենդար նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է ակումբի հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի նկատմամբ։
«Ես անկեղծորեն չէի հավատում դրան (Ռոնալդուի տեղափոխությունը «Ռոմա»): Ես հասկանում եմ ներկայիս դրությունը. Բայց եթե դա ճիշտ լիներ, հիանալի կլիներ: Կարծում եմ՝ երկրպագուները կուրախանան։
Դիբալայի տրանսֆերը հնարավոր էր. Բայց հետո տեղի ունեցան այլ բաներ, և այդ հնարավորությունը վերացավ։ Հիմա նա կխաղա այլ տեղ։
Անկեղծ ասած՝ չգիտեմ որտեղ։ Ես հույս ունեի, որ Դիբալան կգա Հռոմ։ Ակումբը խոսակցություն է ունեցել, բայց ես չգիտեմ, թե նրանք ինչ են ասել միմյանց»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրել է պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ։
Դիբալան, ըստ ամենայնի, շուտով պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։