Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է The Times-ը:
Պորտուգալացին դիմել է ակումբի ղեկավարությանը համապատասխան առաջարկ ստանալու դեպքում իրեն վաճառելու խնդրանքով։
37-ամյա հարձակվողը նպատակ ունի խաղալ Չեմպիոնների Լիգայում մինչև իր կարիերայի ավարտը.
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի օգոստոսի վերջին։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։