Դարպասապահ Դիեգո Լոպեսը պայմանագիր է կնքել «Ռայո Վալեկանոյի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
40-ամյա իսպանացու հետ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Լոպեսի վերջին ակումբը եղել է «Էսպանյոլը», որից նա հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Իր կարիերայի ընթացքում Լոպեսը հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», «Վիլյառեալում», «Սևիլիայում» և «Միլանում»:
Անցած մրցաշրջանում Լոպեսը Լա Լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ բաց թողնելով 49 գոլ և 11 անգամ անառիկ պահելով դարպասը։