Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր մրցաշրջանում՝ կխաղա կեղծ «9» համարի դիրքում:
AS-ի հավաստմամբ՝ այսպիսով «բլանկոսների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է երբեմն հանգստի հնարավորություն տալ Կարիմ Բենզեմային և խաղաժամանակ ապահովել Ազարի համար:
Այսպիսով՝ Էդենը նոր դեր կունենա ակումբում: