Ինչպես հայտնում է Si & Dan Talk-ը, «Չելսին» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին գործադիր տնօրեն Թոմ Գլիկին ակումբ հրավիրելու տարբերակը՝ Մարինա Գրանովսկայայի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաղորդվում է, որ «Չելսիի» նոր ղեկավարությունը Ռոման Աբրամովիչի հեռանալուց հետո ցանկանում է ակումբ ներգրավել նոր աշխատակիցների, ովքեր իրենց հետ կբերեն սպորտային փորձ և գիտելիքներ։
Նախկինում Գլիկը վեց տարի եղել է City Football Group-ի գործադիր տնօրենը: