Պեպե Ռեյնան կարող է խզել «Լացիոյի» հետ պայմանագիրը

«Լացիոյի» դարպասապահ Պեպե Ռեյնան մտադիր է վերադառնալ «Վիլյառեալ»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

39-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այնուամենայնիվ, կողմերը կարող են համաձայնվել խզել պայմանագիրը, որպեսզի Ռեյնան տեղափոխվի իսպանական ակումբ որպես ազատ գործակալ։

Ռեյնան «Վիլյառեալում» խաղացել է 2002-2005 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում իսպանացին 15 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ բաց թողնելով 29 գոլ։