Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Շիմե Վրսալկոն

«Ատլետիկոյի» նախկին պաշտպան Շիմե Վրսալկոն մոտ ժամանակներս կտեղափոխվի «Օլիմպիակոս»։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Վրսալկոն լիովին համաձայնեցրել է հունական ակումբի հետ անձնական պայմանագրի կետերը։ Խորվաթ ֆուտբոլիստն «Օլիմպիակոսին» կմիանա անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Խորվաթիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 52 հանդիպում։