«Բարսելոնան» հայտարարել է Ադամա Տրաորեի՝ «Վուլվերհեմփթոն» վերադարձի մասին

Վինգեր Ադամա Տրաորեն հեռացել է «Բարսելոնայից»: 26-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Վուլվերհեմփթոն», որի հետ գործող պայմանագիր ունի։ Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

Իսպանիայում վինգերը հանդես էր եկել վարձավճարով։ Նախորդ մրցաշրջանում Տրաորեն մասնակցել է 20 հանդիպման, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ իսպանացին «Բարսելոնայի» սան է: