«Ռոման» հայտարարել է Ալեսանդրո Ֆլորենցիի՝ «Միլան» տեղափոխության մասին

Պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին հեռացել է «Ռոմայից»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ Իտալացին կարիերան կշարունակի «Միլանում»։

Հիշեցնենք, որ Ֆլորենցիին «Միլանը» վարձակալել էր «Ռոմայից» 2021 թվականի ամռանը՝ 4,5 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ խփելով 2 գոլ և օգնելով թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն։