«Ֆեյենորդի» ձախ պաշտպան Տիրել Մալասիան այսուհետ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ, 22-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Տրանսֆերը կարժենա 17 մլն եվրո։
Հոլանդացի պաշտպանը մանկունյական ակումբի հետ պայմանագիր կկնքի 5 տարով։
Տիրել Մալասիան «Ֆեյենորդի» սան է, որի կազմում անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։