«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը կգնեն իտալական ակումբներից մեկը

«Պալերմոն» այսօր կմիանա City Football Group-ին, հայտնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը հուլիսի 1-ին կդառնա City Football Group-ի մաս, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 4-ին։

Սիցիլիական ակումբը սնանկ է ճանաչվել 2019 թվականի ամռանը:

City Football Group-ին են պատկանում 10 ֆուտբոլային ակումբներ ամբողջ աշխարհում, որոնցից ամենահայտնին «Մանչեսթեր Սիթին» է։