Յուրգեն Կլոպը՝ Մուհամեդ Սալահի պայմանագրի երկարաձգման մասին. «Ես շատ ուրախ եմ. Սա լավագույն լուծումն էր մեզ և նրա համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է մտքերով այն բանից հետո, երբ հարձակվող Մուհամեդ Սալահը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Մասնագետը նշել է, որ անգլիական ակումբում եգիպտացու լավագույն տարիները դեռ առջեւում են։

«Ես շատ ուրախ եմ. Սա լավագույն լուծումն էր մեզ և նրա համար։  Իհարկե, բանակցությունները որոշ ժամանակ խլեցին, բայց դա միանգամայն նորմալ է։ Լավագույն տարիները դեռ առջևում են։ Եվ դա ինչ-որ բանի մասին խոսում է, քանի որ նրա առաջին հինգ մրցաշրջաններն այստեղ արդեն լեգենդար էին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։