Ջենարո Գատուզոն ցանկանում է «Վալենսիա» հրավիրել ուրուգվայցի ռմբարկուին

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել իսպանական «Վալենսիայում»։

Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ Կավանիին ձեռք բերելով անձամբ է հետաքրքրված «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։

«Չղջիկների» ղեկավարությունն ամեն գնով նպատակ է դրել պայմանագիր կնքել հարձակվողի հետ։ Անձամբ՝ ուրուգվայցին, դեմ չէ իր ուժերը փորձել Իսպանիայի Լա Լիգայում:

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Էդինսոն Կավանին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։