Ռոբերտ Լևանդովսկին կարող է բոյկոտել «Բավարիայի» մարզումները

«Բավարիայի» հարձակվող և ավագ Ռոբերտ Լևանդովսկու ապագան ակումբում մնում է անորոշ:

«Բարսելոնան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն կատալոնացիները չեն կարողանում պայմանավորվել մյունխենյան թիմի հետ։

Գերմանացիների նախօրեին մերժել են իսպանացիների երրորդ առաջարկը։

Ինչպես հաղորդում է Bild-ը, ստեղծված իրավիճակում 33-ամյա Լևանդովսկին հուլիսի 12-ին պետք է միանա «Բավարիային» և սկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Սակայն նշվում է, որ հարձակվողը, ով նախկինում հեռանալու ցանկություն էր հայտնել, կարող է բոյկոտել մարզումները։

«Բարսելոնան» պատրաստ է հարձակվողի համար վճարել 40 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս, մինչդեռ «Բավարիան» ցանկանում է ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։