Պաշտոնական. «Արմինիայի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Արմինիայի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան անվճար տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա դարպասապահը «Արմինիայում» հանդես էր գալիս 2007 թվականից։

«Սա հիանալի հնարավորություն է ինձ համար, «Մանչեսթեր Սիթին» հիանալի ակումբ է։

Այս թիմին միանալու և հաջողության հասնելու հնարավորությունը երազանքի իրականացում է:»,- ասել է գերմանացին: