Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզին պաշտոնապես տեղափոխվեց «Մարսել»՝ տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղացել է ֆրանսիական ակումբում: Ակումբը որոշել է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Գենդուզիի և «Մարսելի» պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: