«Միլանը» պետք է փոխարինի «Ռոմային» Գամպերի գավաթի՝ «Բարսելոնայի» հետ խաղում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ հռոմեացիները հրաժարվել են մասնակցել և կատարել նախապես պայմանավորված պարտավորությունները։
«Բարսելոնայի» և «Միլանի» միջև բանակցություններն ավարտական փուլում են։ Վերջին անգամ «ռոսոներիները» Գամպերի գավաթի խաղարկությանը մասնակցել են 2010 թվականին՝ 11-մետրանոցներով պարտվելով կատալոնացիներին։
Գամպերի գավաթը ֆուտբոլային ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է ամեն տարի «Բարսելոնայի» կողմից։