ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կլքի փարիզյան ակումբը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացին կարող է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ, եթե պաշտպան Մատեյս դե Լիգտը հեռանա ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»։
Նախորդ մրցաշրջանում Կիմպեմբեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։