«Միլանը» ցանկանում է գնել բրազիլացի գերաստղին

«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարով, հայտնում է UOL-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարծում է, որ 30-ամյա բրազիլացու տրանսֆերը համաշխարհային ֆուտբոլին ուղերձ կլինի, որ «ռոսոներիները» վերադարձել են գրանդ ակումբի մակարդակ։

Նշվում է, որ իտալական ակումբը հնարավորություն չունի հարձակվողին վճարել ամբողջ աշխատավարձը եւ ակնկալում է, որ ՊՍԺ-ն զիջումների կգնա տրանսֆերն իրականացնելու համար։

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում Նեյմարը խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։