«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Ռեն», հայտնում է L’equipe-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը ֆրանսիացի պաշտպանին առաջարկել է լրացուցիչ շաբաթ անցկացնել արձակուրդում, որպեսզի նա կարողանա նոր ակումբ գտնել իր համար։
«Ռենը» 28-ամյա Ումտիտիի տրանսֆերի շուրջ բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ։ Պաշտպանը կարող է փոխարինել Նայեֆ Ագերդային, ով ֆրանսիական ակումբից տեղափոխվել է «Վեսթ Հեմ»։
Կատալոնական ակումբը երկարաձգել է Ումտիտիի հետ գործող պայմանագիրը մինչև 2026 թվականի ավարտը և կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: Վերջին երեք մրցաշրջանների ընթացքում Ումտիտին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում: