Բրունու Ֆերնանդեշը վստահ չէ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները:
«Մի քանի շաբաթ առաջ եմ խոսել Ռոնալդուի հետ: Երկուսս էլ արձակուրդում ենք, իսկ արձակուրդի ժամանակ ընկերներին պետք չէ անհանգստացնել: Հուսով եմ՝ կտեսնվենք:
Բոլորն էլ մտածում են իրենց ապագայի մասին: Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել այնպիսի ռեսուրսից, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է»,- ասել է Բրունուն: